Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

ՀԲ-ն իջեցրել է համաշխարհային ՀՆԱ-ի աճի կանխատեսումը

ՀԲ-ն իջեցրել է համաշխարհային ՀՆԱ-ի աճի կանխատեսումը
09.01.2019 | 12:39

Համաշխարհային բանկն իջեցրել է 2019-ի համար համաշխարհային ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 3%-ից 2,9%-ի` ասվում է հունվարյան զեկույցում: 2020-ի կանխատեսումը նույնպես վերանայվել է՝ նվազեցվելով մինչև 2,8%: ՀԲ-ն նշում է միջազգային առևտրի ծավալների ու վերամշակման արդյունաբերությունում ակտիվության նվազեցման, ներդրումների կրճատման և առևտրային հարաբերություններում լարվածության աճի մասին: «Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Թուրքիայում և Ուկրաինայում կառուցվածքային բարեփոխումների դանդաղեցումը կամ չեղարկումը քաղաքական անորոշության աճ կառաջացնեն, իսկ Սիրիայի կամ Ուկրաինայի շուրջ լարվածության ուժեղացումն ունակ է նոր պատժամիջոցների և տարածաշրջանի նկատմամբ վստահության կորստի հանգեցնել»,- ասվում է զեկույցում:


Նոր կանխատեսման մեջ նաև իջեցվել են նավթի գները: Սպասվում է, որ 2019 և 2020 թվականներին նավթի բարելը կարժենա միջինը $67, ինչը 2 դոլարով ցածր է հունիսյան կանխատեսումներից:

Դիտվել է՝ 2285

Մեկնաբանություններ